Menu.ihtut.net
ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՎԱՅՐԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

категори/ Կատեգորյաներ







-->Главная » 
18:39
~Բանկային աշխատակցի օր ~ Վալենսիա ռեստորանային համալիրում 24.11.2012

                                                                                                               
                                              
                   



Banker's day
Բանկային աշխատակցի օր

1993 թվականի նոյեմբերի 22-ին լույս է տեսել հայկական առաջին դրամը: Այդ օրվանից Հայաստանի Հանրապետությունը նշում
է բանկային աշխատակցի օրը: Այս առիթով ARTandSHOW ընկերությունը նոյեմբերի 24-ին Վալենսիա համալիրում կազմակերպում է
աննախադեպ գեղեցիկ շոու-ծրագիր:
Նշենք որ ARTandSHOW ընկերության հիմնադիրներն են` Ալեքսանդր (Սաշա) Գրիգորյանը և Զոհրաբ Հայրապետյանը:
Հյուրերի կազմում լինելու են` բանկի, վարկային կազմակերպության աշխատակիցներ, ֆինանսների նախարարության
ներկայացուցիչներ: Երեկոյի ամբողջ ընթացքում շոուն կվարի և էլ ավելի կհետաքրքրացնի ARTandSHOW ընկերության տնօրեն`
Ալեքսանդր (Սաշա) Գրիգորյանը:
Միջոցառման ընթացքում ելույթ կունենա Ana Rever-ը: Իսկ լավագույն ակումբային երաժշտությունը կապահովեն
ARTandSHOW ընկերությանը կից ADP ստուդիայից DJ Drive, DJ EroGrand և DJ Viro-ն:
Լինելու են բազմաթիվ հեաքրքրաշարժ խաղեր: Ի դեպ հրավիրատոմսերով խաղարկվելու են բազմաթիվ մրցանակներ
հովանավորների կողմից:


Հայկական դրամի պատմություն

Նորանկախ Հայաստանի Հանրապետության դրամական միավորը
շրջանառության մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 22-ին:
Դրամի գրաֆիկական խորհրդապատկերն առաջին անգամ
գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի
սեպտեմբերին՝ նախքան եվրոյի գրանշանի ծնունդը: 2001
թվականին նա գրանշանին վերաբերող փաստաթղթային փաթեթը
փոխանցում է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Նա նաև փոխանցում է փաթեթի պատճենը Գարեգին Բ
կաթողիկոսին և նրանից օրհնություն խնդրում:
Այս ձեռնարկումներին հաջորդում է Հայաստանի Կենտրոնական
բանկի հայկական դրամի գրանշանի մրցույթը, որի արդյունքում
ընտրվում են Կարեն Կոմենդարյանի և նկարիչ Ռուբեն
Արուտչյանի առաջարկած տարբերակները:
2003 թվականին սույն գրանշանը ներառվում է 10000
արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում: 2007 թվականին գրանշանը հաստատվում է ազգային խորհրդանշանների
ստանդարտների համակարգում: Նույն թվականին Կարեն Կոսմենդարյանն այն ներկայացրել է նաև ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո
քաղաքում տեղի ունեցած ԱՐՄԹԵՔ-2007 բարձր տեխնոլոգիաներին նվիրված հայկական առաջին միջազգային կոնգրեսում՝
հայտնի դարձնելու և համակարգչային միջազգային ստանդարտների մեջ ներառելու նպատակով:

Просмотров: 2266 | Добавил: HARUT89 | Рейтинг: 3.6/5
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Регистрация/ Գրանցում.

Եղանակի տեսություն

 Մեր հարցումները
BEST NIGHT CLUB IN ARMENIA
Պատասխաների քանակը: 536

Мини-чат





Copyright YEREVANYAN JAMANC © 2024

Email: admin@jamanc.com