Menu.ihtut.net
ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՎԱՅՐԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

категори/ Կատեգորյաներ
ՈՒՐԱԽ ՀԱԼՈՒԻՆ /HAPPY HALLOWEEN [1]
TORTUGA PUB - _ - MUSQUARADE PARTY [1]
~~~~~~~GAUDI CLUB --__-- HAPPY HALLOWEEN~~~~~~~ [1]
Հայկ Կասպարով նոր ձայնասկավառակ ~SHAME~ [1]
-----------ULIKHANYAN CLUB ------------- [2]
~SOUND CLUB~ ԿԱՐԱՈԿԵ [2]
EXODUS _ REGGAE CONCERT IN ULIXANYAN CLUB [1]
HAYK PETROSYAN - - - <STAND-UP SHOW> [1]
ԱԿՈՒԲԱՅԻՆ ՕՐ ~SOUND CLUB~ ԿԱՐԱՈԿԵՈՒՄ / ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9 [1]
MIX MODEL PARTY >> IN GAUDI CLUB [1]
~ԵՐԵՎԱՆՅԱՆ ԺԱՄԱՆՑԸ~ առաջարկում է Ամանորի երեկուն անցկացնել... [1]
JAMAICA PUB [1]
CRYSTAL SHOW CLUB [1]
TORTUGA PUB [1]
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐ [3]
CLUB12 [1]
Շոու Բիզնեսի նորություններ / ShowBiz news [1]







Главная » 2010 » Ноябрь » 30 » ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ - - - <STAND-UP SHOW>
13:26
ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ - - - <STAND-UP SHOW>
Հակասթրես` Հայկից



Նոյեմբերի 29-ին Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում էր հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի որդին` Հայկ Պետրոսյանը` իր <ՀԱԿԱՍԹՐԵՍ > մոնո-ներկայացմամբ: Հայկի հետ բեմում էին նաեւ նրա երաժիշտ ընկերները` Հովհաննեսը, Հովսեփն ու Սասունը: Չնայած, որ Հայկը, հասցրել էր եւ փորձ, եւ ճանաչում ձեռք բերել դեռ <Հայ-սուպերսթար> նախագծի շրջանակներում, այնուամենայնիվ նա անհանգստանում էր բեմ դուրս գալուց առաջ ու ինչպես հետո նշեց. <Սիրտն ուղղակի կանգնում էր> :

     Սա կարելի է ասել` Հայկի առաջին լուրջ քայլերն են թատերական արվեստում: Թե սցենարը, եւ թե բեմադրությունը պատկանում է երիտասարդ դերասանին: Նա գտնում է, որ մոնո ներկայացում խաղալը ավելի հեշտ է, որովհետեւ այդ դեպքում  դերասանը ստիպված չի լինում կերտել Օթելլո կամ Համլետ, այլ ընդամենը հենց բեմից զրուցում է իր հանդիսատեսի հետ ու խոսում հենց իր անունից: Միայն թե պետք է համոզված լինի, որ ասելիք ունի ու այն իրականում հետաքրքրում է հասարակությանը:  -Երկու ժամ տեւողություն ունեցող  ներկայացումը հոգնեցնող չէր, ընդհակառակը ` նոր շունչ ու էներգիա տվեց մեզ, սա իսկական առիթ էր եւս մեկ անգամ նայելու շուրջդ ու տեսնելու այն ամենը, ինչը շատ հաճախ ուղղակի անտեսում ենք , -ասաց ներկաներից մեկը: Ներկայացմանը անկասկած ներկա էր նաեւ Հայկի հայրը` Վարդան Պետրոսյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ Հայկը դեռ նոր-նոր է մտնում այս ասպարեզ, նրան երկար ճանապարհ է սպասվում ու դեռ շատ դժվարություններ պետք է հաղթարարի: < Երբ Հայկը առաջին անգամ խաղացել է իր ներկայացումը <Ուլիխանյան> ակումբում, ես Հայաստանում չէի` Լոս Անջելոսում էի, ու հեռախոսազրույցի ժամանակ նրան ասացի` Շատ ավելի լավ, որ ես կողքիդ չեմ, երբ ներկայացումից հետո զգաս քո առաջին հաղթանակը` կհասկանաս, որ դու դրան ինքդ ես հասել, առանց որեւէ մեկի օգության>:  Ներկայացումից հետո Հայկը խոստովանեց, որ շատ զարմացած է ու չէր սպասում նման ընդունելության ու ավելացրեց. <Աստված տա վաղը` Նոյեմբերի 30-ին էլ հաղթանակով  թուրը դնենք պատյանը ու արդեն սկսենք նորացնել, թարմացնել մեր ներկայացումը, որպեսզի պատրաստվենք դեկտեմբեր ամսվա մեր հաջորդ ելույթներին>:

Նյութը կազմեց`Լաուրա Անտոնյանը



~~~ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՆԿԱՐՆԵՐԸ ~~~


Категория: HAYK PETROSYAN - - - <STAND-UP SHOW> | Просмотров: 2361 | Добавил: HARUT89 | Рейтинг: 4.5/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Регистрация/ Գրանցում.

Եղանակի տեսություն

 Մեր հարցումները
BEST NIGHT CLUB IN ARMENIA
Պատասխաների քանակը: 536

Мини-чат





Copyright YEREVANYAN JAMANC © 2024

Email: admin@jamanc.com